211652_close_icon
views-count2787 դիտում article-date 13:42 22-01-2015

Բաթումում տեղի է ունեցել Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում

Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն: Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասեցին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար: [img]/ups/images/0468393001421916559509775.jpg[/img]

Նմանատիպ նյութեր