211652_close_icon
views-count4201 դիտում article-date 16:34 23-01-2015

Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ վթարից մահացած տղաների ծնողներն արգելեցին ծափեր հնչեցրել և բոյկոտելով նիստը՝ հեռացան դահլիճից

Հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի եմ հետեւել: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ ասել է պաշտպան Մարի Լոռ Դոզեն: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, պաշտպանը իր ճառում նաեւ նշել է .«Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»: Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ հնչեցին, ինչը զայրացրեց տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելեցին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան բորբոքվեցին, որ հեռացան նիստերի դահլիճից: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ներկաները սպասում են, որ Վարդան Պետրոսյանը այսօր` հունվարի 23-ին, հանդես կգա վերջին խոսքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր