211652_close_icon
views-count2797 դիտում article-date 18:22 21-04-2026

«Արթիկ» քրեակատարողականի կալանավորը դատարանում ինքնավնասում է կատարել՝ բոյկոտելով դատական նիստը․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 13-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ 50-ամյա Ա․Խ․-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը բոյկոտելու նպատակով ինքնավնասում է կատարել։

Նա դատարանի նկուղային հարկում գտվող կալանախցում կրակայրիչի մետաղյա հարվածով ձախ նախաբազկին առաջացրել է քերծվածքներ, արյունահոսող վերքեր։

Դատարան մեկնած շտապբուժօգնության աշխատակիցները, որոնք կալանավորին բուժօգնություն են ցուցաբերել «Ձախ նախաբազկի առաջնային մակերեսի քերծվածք, արյունահոսող վերքեր, սիտուացիոն նևրոզ» ախտորոշմամբ, զանգահարել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր