211652_close_icon
views-count1578 դիտում article-date 13:45 23-01-2015

Սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը. ներկաները սպասում են նրա վերջին խոսքին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Դատարանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նախատեսված է, որ Վարդան Պետրոսյանը այսօր` հունվարի 23-ին, հանդես կգա վերջին խոսքով: Նախատեսվածի համաձայն նաեւ ճառերով հանդես կգան նրա պաշտպանները` Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մարի Լոռ Դոզեն: Այս պահին դատարանում ճառով հանդես է գալիս պաշտպաններից Նիկոլայ Բաղդասարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր