211652_close_icon
views-count6862 դիտում article-date 10:32 13-10-2016

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արտավազդ Հարությունյանը նշանակվել էր 2013թ–ին։ Եվ երեկ ներկայացրած նրա հրաժարականի դիմումը, ըստ ամենայնի, պայմանավորված է ՀՀ նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած տարաձայնություններով։ Թե ով է լինելու ՀՀ զինդատախազը, ArmLur-ին առայժմ չի հաջողվել պարզել։ Նշենք նաև, որ Արտավազդ Հարությունյանը աշխատել է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում։ Նա եղել է այդ խմբի ղեկավարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր