211652_close_icon
views-count3125 դիտում article-date 18:41 23-01-2015

Հոգեւոր իմաստով՝ զոհված տղաները ինձ հետ են լինելու եւ ես չեմ փախչելու նրանցից. դատական նիստում Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անդառնալի է այդ երկու երեխաների կորուստը: Եվ ես փորձել եմ ըմբռնումով մոտենալ նրանց հարազատների այն վիրավորանքներին, որոնք ուղղել են իմ անձի հասցեին, քանի որ վշտի մեջ են»: Այս մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրեն տրված վերջին խոսքում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դերասանը խնդրել է խոսել նստած, քանի որ ճնշման հետ կապված խնդիր ունի: Բայց եւ այնպես՝ Վարդան Պետրոսյանը հիմնականում ելույթ ունցավ կանգնած: «Հերթական անգամ ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքն՝ խորը կսկիծով ցավակցում: Ցանկանում էի իմ խոսքը նրանց ուղղել, բայց նրանք հեռացան: Ինչ չափով կհասկանան ինձ՝ չեմ կարող ասել»,- ասել է Վարդան Պետրոսյանը, ընդգծելով, որ Հակոբյանների ընտանիքին հաշտեցման առաջարկ է արել, բայց չեն ընդունել: Իսկ երեխաների մահվան լուրը իրեն 7 օր անց են ասել: Նա ասաց, որ Հայաստանի պատմության մեջ չի տեսել մի վթար, որի տուժածների մոտ հաշտության նպատակով այդքան մարդ գնա, որքան որ իրենք են գնացել: Ավելին` ցանկացել է զբաղվել վթարի արդյունքում տուժած Տաթեւիկի բուժմամբ, բայց էլի չեն համաձայնել: Անգամ իրեն մեղադրել են դերասանության մեջ: «Անկախ նրանից, որ այստեղ սովորական բան է դարձել ինձ վիրավորելը, այնուամենայնիվ՝ ես ցավակցության խոսքեր պետք է ասեմ: Սա կանխամտածված սպանություն չէր, սա դժբախտ պատահար էր: Ես սերիական հանցագործ չեմ եւ այդ դեպքից հետո ես չգիտեի ինչպես պետք է ապրեի. փախչելու էի, փակվելու քարանձավում, աղոթելու: Բայց փառք Աստծո, ինձ կալանավայրում իմ ընկերները սովորեցրեցին չփախչել եւ ապրել ողբերգությունը ձեռքումդ , գրկումդ: Հոգեւոր իմաստով՝ այդ երկու երեխաները նաեւ իմն են, նրանք լինելու են ինձ հետ:Նրանք անընդհատ ինձ հետ են լինելու եւ ես չեմ փախչելու նրանցից: »,- ասաց Վարդան Պետրոսյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր այսօրվա ճառում հայտարարել էր, որ Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: «Այստեղ անգամ օբյեկտիվության նշույլ չկա»,-ընդգծել է պաշտպանը: Իր հերթին դերասանի մյուս պաշտպանը՝ Մարի Լոռ Դոզեն, ասել էր, որ հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի է հետեւել: «Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»,-ասել էր նա: Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ էին հնչել, ինչը զայրացրել էր տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելել էին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան էին բորբոքվել, որ հեռացել էին նիստերի դահլիճից: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր