211652_close_icon
views-count11783 դիտում article-date 15:11 01-04-2015

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով նոր քրեական գործ է հարուցվել. փաստաթղթեր են կեղծվել

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով տուժողների իրավահաջորդների եւ տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը: Նա նշեց, որ գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին դիմում է հղել, որտեղ նշել է, որ Վարդան Պետրոսյանի գործի շրջանակներում փաստաթղթեր են կեղծվել բժշկական կենտրոններում: «Ես քննչական կոմիտեից պատասխան եմ ստացել, որի համաձայն 2015 թ-ի մարտի 19-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Ներկա պահին կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրեց փաստաբանը եւ ավելացրեց, որ խոսքը վերաբերվում է ալկոհոլի չարաշահմանը: Միաժամանակ ավելացրեց, որ դա ծանրացնող հանգամանք է, չնայած մյուս կողմն այլ դիրքորոշում ունի: Շուտով ենթադրվում է, որ համաներման ակտ կլինի եւ նախորդ համաներման ակտից ելնելով՝ այն կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Նախորդ տարվա համաներման ակտից ելնելով՝ 5 տարվա ազատազրկման դատապարտելու դեպքում անզգույշ հանցագործությունների պայմաններում համաներման ակտը կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի գործի վրա: Եվ, եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից Վարդան Պետրոսյանին ազատ արձակել: Այսինքն՝ ապրիլին Վարդան Պետրոսյանը բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի»,- ասաց Ն. Բաղդասարյանը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ համաներման ակտի արդյունքում ապրիլին Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կհայտնվի: Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր