3199 դիտում
10:46 23-01-2015
Կաշառք ստացած և ձերբակալված դատավորի ունեցվածքը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից, իր աշխատասենյակում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի և 5 մլն դրամի չափով դրամական միջոցներ: Ընդ որում դրան նախորդող տարվա համեմատ նրա հայտարարագրած դրամական միջոցները ավելացել են 1 մլն դրամով:
Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ: Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց ստացված վարձավճարից: 2011-ին, 2010-ի համեմատ, Խաչատրյանի դրամական միջոցները աճել էին միանգամից 4 հազար դոլարով 16 հազար դոլարից հասնելով 20 հազարի: Դատավորի կինը՝ Արմինե Զաքարյանը, 2013թ. հայտարարագրել է 12 հազար դոլարի չափով դրամական միջոցներ և 480 հազար դրամ եկամուտ նույնպես վարձակալության դիմաց ստացված վճար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3957 դիտում
10:07 26-08-2016
Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»