ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մի քանի օրից տեղի է ունենալու Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը այս տարի կայանալու է Դիլիջանում: Ըստ տեղեկությունների՝ նախատեսված է եղել, որ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, ընդհանուր ժողովի նախապատրաստական գործընթացները մեկնակել են դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, դրանք անցկացվում են փակ ռեժիմով: ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները:
Ըստ տեղեկությունների՝ քննարկումներն արդեն իսկ համերաշխ մթնոլորտում չեն անցնում: Հատկապես դրսի կառույցների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վարած քաղաքականությունից: Չի բացառվում նաև, որ Մարգարյանն այդ դժգոհությունների արդյունքում հրաժարվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից: Այս օրերին ՀՅԴ Դիլիջանում գտնվող ղեկավար կազմի հետ հնարավոր չէ կապվել, բոլորի հեռախոսներն անջատված են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։