2410 դիտում
16:33 27-05-2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը. ուղիղ. Tert.am
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/27/court/3009510?fbclid=IwAR3D6HyLfwfb5MuOXnqz2IL2h0rHeqyX_jPV3uN8RnxtCVi8e42sDH8bcjM]Tert.am[/url]-ը։
Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
Դատավորների ընդհանուր ժողովը քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` Դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված: Դատարանների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/27/court/3009510?fbclid=IwAR3D6HyLfwfb5MuOXnqz2IL2h0rHeqyX_jPV3uN8RnxtCVi8e42sDH8bcjM]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»