211652_close_icon
views-count1675 դիտում article-date 13:15 22-01-2015

Նոր դրույթ՝ սպիտակ շաքարի ներմուծման մասին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի մի որոշում՝ ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին։ Սպիտակ շաքարը պատրաստի շաքարն է, իսկ որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Այսօրվա որոշումը պատրաստի շաքարի ներմուծումն արգելելու մասին է։ Դրանով սահմանվում է, որ սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10% ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով: Ի դեպ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք։ Այսինքն՝ Ս. Ալեքսանյանը այսուհետ ևս կշարունակի շաքարի հումք ներմուծել՝ առանց մաքսատուրքի։ Իսկ մյուս գործարարներն այլևս հաստատ շաքար չեն ներմուծի։ Որովհետև նախ գործում է 4000 տոննայի առավելագույն սահմանաչափ։ Երկրորդ՝ նրանք պետք է վճարեն մաքսատուրք: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր