Դիեգո Սիմեոնեն կգլխավորի ՊՍԺ-ն
Ինչպես պնդում են իտալական լրատվամիջոցները, Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կստանձնի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պարտականությունները:
Ըստ տեղեկությունների, մայրաքաղաքային ակումբը արդեն նախնական բանակցություններ է վարել արգենտինացի մասնագետի հետ և կողմերի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնության:
Ֆրանսիական թիմի ղեկավարությունը դժգոհ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանի աշխատանքից, քանի որ թիմը վերջին շրջանում չի տպավորում իր ելութներով: