211652_close_icon
views-count2420 դիտում article-date 20:33 21-01-2015

«Լացիո»-ն Բալոտելլիին ձեռք բերելու առաջարկ է արել «Լիվերպուլ»-ին

«Լացիո»-ն մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելլիին: Իտալական թիմը հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ արդեն առաջարկ է արել անգլիական թիմին: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, հռոմեացիները ցանկանում են վարձակալել Բալոտելլին: Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը 16 մլն ֆունտի դիմաց նախորդ ամռան ընթացքում «Միլան»-ից տեղափոխվեց «Լիվերպուլ», որի կազմում մինչ այժմ անցկացրած 18 խաղում ընդամենը երկու գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր