211652_close_icon
views-count1271 դիտում article-date 11:20 21-01-2015

Գյումրիի խանութներում մարդիկ մեծ թվով պարտքեր ունեն՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ամենաաղքատ մարզի մարզկենտրոնում՝ Գյումրիում, փոքր ու միջին խանութներում մարդիկ ունեն մեծ թվով պարտքեր՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում։ Խանութների մեծամասնությունը չի մերժում այդպիսի քաղաքացիներին, քանի որ, իրենց խոսքերով, ըմբռնումով են մոտենում։ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քարե կրպակներից մեկը, որը շատ փոքր է ու վաճառում է հիմնականում սնունդ, 2 մլն դրամի «նիսյայով» ապրանք ունի տված։ Ինչպես մեր զրույցում պատմեց կրպակի սեփականատերը, իրենք ճանաչում են թաղի մարդկանց ու այդ պատճառով էլ տալիս են պարտքով։ Ըստ խանութպանի, մարդիկ պարտքերը փակում են, երբ ստանում են թոշակ, նպաստ, աշխատավարձ կամ փող խոպանից։ «Անի թաղամասում գտնվող միջին մեծության խանութի աշխատակիցներից մեկն ասել է, որ ունեն մոտ 1,5 մլն դրամի տված ապրանք։ Այդ խանութում նախկինում պարտքերը կազմում էին 3 մլն դրամ, հիմա միլիոն ու կես են, քանի որ շատերը գնացել են երկրից ու առևտուր չեն անում։Մարդիկ գնացել են Ռուսաստան աշխատելու: Նրանց մեջ մարդիկ են եղել, որ լրիվ պարտքերը փակել ու գնացել են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր