1882 դիտում
09:16 21-01-2015
Արմեն Գևորգյանին «ազատելու» մասին դեռ որոշումներ չեն կայացվում. Ժողովուրդ
«ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած երեք ամսից ավել է, ինչ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, սակայն ՀՀ Կառավարությունը դեռ շարունակում է նրան «ազատելու» մասին որոշումներ կայացնել: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախագահի հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը կազատվի անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պաշտոնից:
Նրա փոխարեն այդ պաշտոնում պետք է նշանակվի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
11:52 17-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
1405 դիտում
09:31 06-07-2023
Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»