Բալոտելլին հրաժարվել է տեղափոխվել «Պարմա»
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր հայտնվել «Պարմա»-ում, սակայն հարձակվողը կտրուկ մերժել է իտալական ակումբին:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, «Պարմա»-ն փորձել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել 24-ամյա հարձակվողին:
Հիշեցնենք, որ Բալոտելլին «Միլան»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել նախորդ ամռանը: Իտալիայի հավաքականի հարձակվողը մինչ այժմ մերսիսայդցիների կազմում անցկացրած խաղերում ընդամենը մեկ գոլ է խփել: