1706 դիտում
14:59 20-01-2015
Ազատության հրապարակում շարունակվում է փոքրիկ Սերյոժայի հիշատակի մոմավառությունը
Ազատության հրապարակում երեկվանից սկսած մոմավառությունը՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, շարունակվում է այսօր վաղ առավոտից:
Մոմավառությանը մասնակցում են թե դպրոցականներ, թե ուսանողներ եւ թե տարեցներ: Շատերն էլ ընտանիքներով են գալիս: Բոլորի համար էլ դժվար է արտահայտվել, բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ արցունքները հնարավոր չի լինում զսպել:
Նշենք, որ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հունվարի 20-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հոգեհանգիստը՝ հունվարի 21-ին:
Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փոքրիկի առողջական վիճակը վատացել է: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը և որոշվել էր կատարել պերիտանալ դիալիզ:
Նմանատիպ նյութեր
14146 դիտում
15:34 19-12-2020
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում ու հիշատակի երթը․ ՈՒՂԻՂ․ NEWS.am
Այս բաժնից
661 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1648 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել