Ինձագին որակազրկվել է մեկ խաղով
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին չի կարող իր թիմի գործողությունները ղեկավարել Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Լացիո» հետ հունվարի 24-ին կայանալիք խաղին: Նման որոշում կայացրել է Իտալպյի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն:
Հիշեցնենք, որ «ռոսոներիների» գլխավոր մարզիչը Ա Սերիայի 19-րդ տուրում «Ատալանտա»-ի հետ կայացած խաղի ընթացքում կարմիր քարտ էր ստացել: