211652_close_icon
views-count5243 դիտում article-date 11:01 20-01-2015

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները կանգնել են դժվարությունների առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Ծառայության դիմաց հավաքվել էին նրանք, ովքեր մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի նպատակով: Սակայն վերջիններիս մուտքը դեպի ՌԴ արգելված է, քանի որ այս տարի հայտնվել են սև ցուցակում: Նրանք պահանջում են իրենց իրազեկել, թե ինչո՞ւ, ո՞ր արարքի համար է արգելվել իրենց մուտքը դեպի ՌԴ: Այս առումով մարդիկ այսօր փաստի առաջ են կանգնել։ Քանի որ Հայաստանում մարզաբնակների համար դժվար է աշխատանք գտնել։ Նոր արգելքները, որոնք ՌԴ կողմից սահմանվել են հայ և մյուս օտարերկրացի միգրանտների համար, նոր պայմաններ են և լուրջ դժվարություններ են ստեղծել մեր հայրենակիցների համար: Դեռևս նախորդ տարի պատկան մարմինների կողմից հայտարարվում էր, որ մեր հայրենակիցները 2015 թվականին աշխատանքային արտոնյալ պայմաններ կունենան, մինչդեռ նրանց մեծ մասը, ովքեր այս տարեսկզբին մեկնել են ՌԴ, տեղեկացնում են, որ ոչ մի դրական փոփոխություն էլ չի կատարվել: Մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ՌԴ մեկնելու արգելանքի տակ են հայտնվել խստացված և հստակ պայմաններով. 3, 5 և մինչև անգամ 10 տարով նրանց մուտքը դեպի ՌԴ արգելված է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր