Նորվեգացի 15-ամյա տաղանդը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
Նորվեգացի 15-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Իսպանական AS պարբերականի տեղեկությունների համաձայն, մոտակա ժամանակում «Ստրյոմսգոդսեթ»-ի և «Ռեալ»-ի ղեկավարները կհանդիպեն, որպեսզի քննարկեն տրանսֆերի մանրամասները:
Սպասվում է, որ Էդեգորը հանդես կգա իսպանական ակումբի երկրորդ թիմի կազմում, որը գլխավորում է Զինեդին Զիդանը: «Ռեալ»-ը 4 մլն եվրո կվճարի Նորվեգիայի հավաքականի խաղացողի համար: