Ադրբեջանական ընկերությունը կարող է գնել «Ասթոն Վիլլա»-ն
Ադրբեջանական ընկերությունը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Ասթոն Վիլլա»-ն, հայտնում է terricon.com կայքը` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Աղբյուրի տվյալներով` այդ մասին հայտնել է «Ասթոն Վիլլա»-ի հովանավորներից մեկը:
Հիշեցնենք, որ ակումբի սեփականատեր Ռենդի Լերները «Ասթոն Վիլլա»-ն վաճառքի է հանել նախորդ տարվանից: Մեկ ամիս առաջ խոսակցություններ կային, որ անգլիական թիմը ցանկանում է ձեռք բերել միլիարդատեր Մարկ Կյուբանը: