5659 դիտում
17:33 19-01-2015
Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա մեր երկու երկրների միջև. Ֆելիքս Ցոլակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այսօր ասուլիսով հանդես եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն, ով սկզբում խոսեց դեպքերի ընթացքից ու անդրադառնալով ոճրագործությանը նշեց, որ դեպքն, իսկապես, արտառոց էր ու շատ ցավալի: «Ես ցավ ապրում եմ յուրաքանչյուր գյումրեցուց ոչ պակաս, ես ևս շատ ծանր եմ տարել այս ամենը, բայց էմոցիաները չպետք է տեղափոխել մեկ այլ դաշտ: Այսօր էմոցիաների օր չէ, այսօր սառը դատելու, հավասարակշռված գործելու ժամանակ է: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա մեր երկու երկրների միջև»:,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց լրատվամիջոցների օպերատիվ եւ օբյեկտիվ աշխատանքը, նշելով, որ նման պահերին ավելորդ զգացմունքայնությունն ու ապատեղեկատվությունը կարող են սխալ ազդել մարդկանց զգացմունքների ու քայլերի վրա: Շիրակի մարզպետը գյումրեցիներին խոհեմության կոչ արեց. «Իմ հույսը գյումրեցիների խելամտությունն ու խոհեմությունն է»:
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ կողմ է գյումրեցիների պահանջներին: «Պահանջին միանում եմ, որովհետև մենք պահանջում ենք արդար դատավարություն, պահանջում ենք, որ մենք դատավարությունն անենք, բայց ամեն ինչ հարկավոր է անել խելամտորեն, սառը դատողությամբ և պահանջներով։ Պահանջները կարելի է ձևակերպել: Հատկապես ես արդեն նշել եմ, որ ցույց անում են, բայց որևէ տեղ գրավոր պահանջ մինչև հիմա ձևակերպված չէ։ Ես կողմ եմ, որ ամեն ինչ պարզ ու տրամաբանված լինի>,-ասաց նա:
Խոսելով առաջ քաշվող վարկածներից, Շիրակի մարզպետը նշեց, որ ճիշտ չէ վաղաժամ այս ամենը քննարկելը, պետք է այդ ամենին անդրադառնալ քննության ավարտից հետո, բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն հետաքննությունը:
Ինչ վերաբերում է տարատեսակ քննարկումներին Շիրակի մարզպետը ընդգծեց, որ իր աշխատանքը եղել է օպերատիվ ու իրավիճակից դուրս գալով, այլ ոչ որևէ տեղ ցույց տալու կամ ընդգծելու համար: «Ես մի սխալ եմ ունեցել հավանաբար, չեմ գնացել կանգնել մի տեղ նկարվել...»,-ասաց Ցոլակյանը:
Վերջում անդրադառնալով փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակին, մարզպետն ասաց, որ ինքն ամեն օր կապի մեջ է Սուրբ Աստվածածին բժշկակակն կենտրոնի հետ, օրը մի քանի անգամ հետաքրքրվում է փոքրիկի առողջական վիճակով և հույս ունի, որ նա կառողջանա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
18:49 07-05-2014
Չեմ կարծում, որ որևիցե ՀԿ ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Տիգրան Բալայան
16711 դիտում
21:21 05-02-2019
Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել. դեռ մի բան էլ եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել. Պավլիկ Մանուկյան