Չեմ կարծում, որ որևիցե ՀԿ ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Տիգրան Բալայան
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
[b]Հարց[/b]. Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:
[b]Պատասխան[/b]. Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։
Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում: