211652_close_icon
views-count791 դիտում article-date 12:48 19-01-2015

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է The Democrat Youth Community of Europe-ի փոխնախագահ

Հունվարի 15-18-ն Իսրայելում ընթացող DEMYC-ի (The Democrat Youth Community of Europe) 25-րդ համաժողովում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ։ Սա մեծ ձեռքբերում է հայաստանյան քաղաքական իրականության մեջ։ DEMYC-ը՝ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը, միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թևերը, և Հայաստանից այս կառույցում փոխնախագահ ունենալը մեծ ձեռքբերում է։ Փոխնախագահների պաշտոնի համար պայքարում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ։ Ընդ որում, ՀՀԿ պատվիրակն ընտրվել է ձայների մեծ առավելությամբ։ Նշենք, որ Ադրբեջանն ընդամենը DEMYC-ի ասոցացված անդամ է։ Ընտրություններին նախորդել է ՀՀԿ ԵԿ բավականին լուրջ, դժվարին աշխատանքը եվրոպական քաղաքական այս կառույցում։ DEMYC-ում փոխնախագահի պաշտոնը, անկասկած, ծառայելու է միջազգային հարթակում ՀՀ պետական շահերի ամրապնդմանն ու առաջմղմանը։

Նմանատիպ նյութեր