Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի գլխավոր մրցավեճում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին տնային խաղում 0:2 հաշվով պարտություն կրեց Լոնդոնի «Արսենալ»-ից: 24-րդ րոպեին «զինագործներին» հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան, իսկ 66-րդ րոպեին հարձակվող Օլիվյե Ժիրուն ամրապնդեց իր թիմի առավելությունը:
«Արսենալ»-ը հավաքեց 36 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Մանչեսթեր Սիթի»-ին 47 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
[b]«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»`0:2[/b]
Գոլեր` Կասորլա 24’, Ժիրու 67’