Պրեմիեր Լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ն զիջեց «Սթոք Սիթի»-ին, «Սուոնսի»-ն գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ անակընկալ պարտություն կրեց «Սթոք Սիթի»-ից: Խաղի ելքը վճռեց 58-րդ րոպեին Մամե Բիրամ Դիուֆի խփած գոլը:
Ինչ վերաբերվում է տուրի մյուս խաղերին, ապա «Սուոնս»-ին տնային խաղում 3:0 հաշվով ջախջախեց «Վեստ Բրոմվիչ»-ին և գլխավորեց առաջնության մրցաշարային աղյուսակը:
Քիչ առաջ ավարտված խաղերում գրանվեցին հետևյալ արդյունքները`
[b]«Մանչեսթեր Սիթի» - «Սթոք Սիթի»`0:1[/b]
Գոլ` Դիուֆ 58’
[b]«Սուոնսի Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»` 3:0[/b]
Գոլեր` Դայեր 2’, 71’, Տութլեջ 24’
[b]«Նյուքասլ» - «Կրիստալ Պելաս»`3:3[/b]
Գոլեր` Յանմատ 37’, Աարոնս 73’, Ուլիյամսոն 88’ - Գեյլ 1’, Պանչեոն 48’, Զահա 95’
[b]«ՔՊՌ» - «Սանդեռլենդ»`1:0[/b]
Գոլ` Օստին 45+2'
[b]«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»`1:3[/b]
Գոլեր` Նուբլ 27’ – Շնեյդերլեն 45’, 68’, Պելլե 83’