13053 դիտում
10:35 17-01-2015
Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է պատմել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: Ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Նրանք հայտնել են, որ անձամբ տեսել են կասկածյալին:
Գյումրիի ակցիայի մասնակից, ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է.
«Այդ ընթացքում, երբ գիտակցում ես՝ ում ես նայում, քո ներքին ապրումների վիճակը քեզ ավելի շատ ուրիշ բանի վրա է կենտրոնացնում… դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Ես ավելի շատ ուշադիր եմ եղել ռուս զինծառայողի դեմքին, որ տեսնեմ, հասկանամ, որ դա նույն արարա՞ծն է, նույն ոճրագործն է, ինչ որ հրապարակվել է, թե ոչ։ Հիմնական ուշադրությունս սևեռվել էր նրա դեմքին, իսկ դեմքին որևէ հետքեր չեմ տեսել։ Թշվառ զինվորի կեցվածք ուներ և ուրիշ ոչինչ: Իր հագուստը շատ աղոտ եմ հիշում, որովհետև այդ պահին չես մտածում՝ տեսնես ինչ հագուստ է հագին։ Բայց քանի որ նրան բարձրացրեցին պարկած տեղից, իմ հիշելով, Պերմյակովի հագին մոխրագույնից դեպի շագանակագույնը գնացող համազգեստ էր՝ գիշերազգեստի նման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7964 դիտում
09:01 03-02-2015
Մանրամասներ՝ Պերմյակովին ձերբակալելու մասին. ՀԺ
1313 դիտում
10:01 11-02-2014
Հայաստանի 10֊նյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, ՀԺ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»