Մ. Բաղդասարովը կմարի պարտքերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի։ Թերթը «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձել է տեղեկանալ, թե ինչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը։ Պարզվել է, որ նա պարտքերի մի մասը մարել է։ Երկու բնակարան է հանել վաճառքի, երբ դրանք վաճառվեն, կմարի պարտքերը, և ամեն ինչ կվաճառի՝ բոլոր պարտքերը մարելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: