Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է. նա խոստացել է վճարել իր նախկին աշխատակիցների ողջ աշխատավարձը. Ժողովուրդ
«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է: Լուրեր կան, որ նա Հայաստան է այցելել իրեն պատկանող, բայց վաճառքի հանված ինքնաթիռների տեխնիկական վիճակով հետաքրքրվելու նպատակով»:
Թերթը գրում է նաև, որ իր տեղեկություններով՝ Բաղդասարովը խոստացել է իր ընկերության նախկին աշխատակիցներին օգոստոսի վերջին վճարել ողջ աշխատավարձը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։