Վայոց ձորի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը. լուսանկարներ
Հունվարի 14-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների անդրանիկ հավաքը, որի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթեց նորակոչիկներին և ողջունեց նրանց ծնողներին:
Զուռնայի հնչյունների ներքո ներկաները հրաժեշտ էին տալիս հայոց բանակի շարքերը համալրելու գնացող իրենց զավակներին:
Իսկ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: Մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց Ձորի թեմի Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Գալուստ քահանա Սահակյանից և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից:
Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: