Վենգերը դեմ է «Ոսկե գնդակ» մրցանակին
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ դեմ «Ոսկե գնդակի» մրցանակին և հրաժարվել է մեկնաբանել մրցանակաբաշխության արդյունքները:
«Ֆուտբոլը թիմային խաղ է: Ես դեմ եմ «Ոսկե գնդակ» մրցանակին և այդ պատճառով չեի քվեարկի ոչ մեկի օգտին»,- Վենգերի ոխսքերը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները երբեք չեն արժանացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակին: