211652_close_icon
views-count919 դիտում article-date 11:16 16-01-2015

ԱՄՆ-ում 10 լրատվամիջոցներ անօդաչու սարքեր կօգտագործեն

Ամերիկյան 10 լրատվական կազմակերպություններ, այդ թվում The New York Times և The Washington Post թերթերը, Associated Press (AP) և NBC Universal լրատվական գործակալությունները, մտադիր են ԱՄՆ-ի օդային ուժերի ղեկավարությունից թույլտվություն ստանալ, որպեսզի ռեպորտաժների և լրատվության պատրաստման համար օգտագործվեն անօդաչու սարքեր: Նշված լրատվամիջոցների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ մոտակա ժամանակներում Վիրջինա նահանգի տեխնիկական համալսարանի հետ համատեղ կսկսեն անօդաչու սարքերի փորձարկման աշխատանքները՝ Կոնգրեսի կողմից թույլատրված 6 հատուկ գոտիներից մեկում: Ներկայումս ԱՄՆ-ի Ավիացիոն դաշնային ղեկավարությունը չի թույլատրում անօդաչու սարքերն օգտագործել առևտրային նպատակներով, այդ թվում նաև լրագրողների աշխատանքների համար: Բայց լրատվական գործակալություները հույս ունեն, որ կընդունվեն Դաշնային օրենքներ, որով կթույլատրվեն նման սարքերը օգտագործել կարևոր իրադարձությունների համար, որոնց լուսաբանումը թղթակիցների համար շատ հաճախ վտանգավոր է կամ շատ թանկ: Մի քանի օր առաջ, CNN հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սկսելու է փորձարկել այդ սարքերը տեսանյութեր պատրաստելու համար:

Նմանատիպ նյութեր