1790 դիտում
09:38 03-04-2014
Ռուսները կվերցնեն Լաչինը և կօգտագործեն պաղ ու տաք ծորակի նման․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. « «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղը միացնել իրեն, որովհետև դա նշանակում է Ադրբեջանին դարձնել մշտական թշնամի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում»,- թերթի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով ԼՂ հակամարտության սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին: Նրա խոսքերով` Ռուսաստանը «Հայաստանին տալիք չունի և այնքան առնելիք էլ չունի», քանի որ «ինչ որ պետք է, արդեն տվել ու առել է», և այժմ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին կարգի բերել, այսինքն` մտցնել ռուսական ազդեցության գոտու մեջ:
«Ռուսաստանը դա չի կարողանա անել, եթե վերցնի Ղարաբաղը` որպես Ռուսաստանի մաս կամ ընդունի ներկա կարգավիճակը և այն օրինականացնի: Իրեն պետք է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը ԼՂ-ն կպահի իր հակակշռի տակ, բայց առանց արձանագրելու, որ վերցրել է Ադրբեջանից: Դրանից հետո կբանակցի Ադրբեջանի հետ, նրանից կստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է և Ադրբեջանին կտա այն, ինչ Ադրբեջանին պետք է… Ես հաստատ չեմ կարող ասել, բայց երկար տարիներ բանակցությունների մեջ եմ եղել, զբաղվել եմ այս հարցով, հետո 15 տարի շարունակել եմ ուսումնասիրել, և որքան մտածում եմ, հստակ է, որ նրանք տարածքները տալու են, Լաչինն իրենք են վերցնելու և գործածելու են պաղ ու տաք ծորակի նման»,- մասնավորապես նշել է Ժ. Լիպարիտյանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
13:00 23-03-2014
Գյուղապետը չի կարողանում դալարիկցիներին համոզել խմել ծորակի ջուրը. տեսանյութ
9150 դիտում
20:15 23-09-2014
«Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ». աշնանային ֆոտոշարք
Այս բաժնից
901 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1330 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch