211652_close_icon
views-count21261 դիտում article-date 10:33 16-01-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 9/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ավետիսյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 13 QQ 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլինի 60-70 տարեկան կին, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա գործում է վերգետնյա անցում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ ՊՆ զինվորական դատախազություն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ինքնաթիռի օղակի տեխնիկ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր