211652_close_icon
views-count819 դիտում article-date 14:35 15-01-2015

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կապերի զար•ացմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թե Լիտվայի, թե Եվրամիության այլ երկրների հետ քաղաքական երկխոսության շարունակականության հարցում: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել օրերս Գյումրիում տեղի ունեցած եւ անմեղ մարդկային կյանքեր խլած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ: Իր հերթին արդյունավետ գնահատելով հայ-լիտվական նախորդ տարվա փոխգործակցությունն ու ձեռքբերումները՝ դեսպան Պետրիկասը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում հարաբերություններն առավել արգասաբեր եւ առարկայական կլինեն: Դեսպանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի՝ Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

Նմանատիպ նյութեր