Ֆիզիկական ակտիվությունը՝ հիվանդությունների կանխման լավագույն միջոց
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիների մոտ մահացության պատճառ է դառնում քիչ ֆիզիկական ակտիվությունը, քան գիրությունը:
Ըստ ամերիկյան Clinical Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների, ամեն տարի 600.000 մարդ Եվրոպայում մահանում է այն հիվանդություններից, որոնք կապված են անբավարար ֆիզիկական ակտիվության հետ:
Ի դեպ, գիրության հետևանքով առաջացած հիվանդություններից մահացության թիվն ավելի փոքն է՝ տարեկան 300.000 մարդ:
Գիտնականների վերջնական եզրակացությամբ՝ ամենօրյա 20 րոպե արագ զբոսանքը ամենալավ պրոֆիլակտիկ միջոցառումն է այն հիվանդությունների համար, որոնք առաջացել են անշարժության հետևանքով: