Կաղնու պտուղներից ու մեղրից պատրաստված թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կաղնու կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտանի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի հիվանդությունների ժամանակ և այլն։
Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց։ Ն. Պ. Իորիշի ցիտումով, ըստ Կ. Ապինիսի, կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում։
Նույն ցիտումով, ըստ Էրտելի և Բաուերի, կաղնու պտուղներից և կեղևից պատրաստված մեղրով թեյը օգտակար միջոց է գեղձախտով հիվանդներին։ Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան։
Ժողովրադական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ։