8223 դիտում
09:01 17-01-2020
Մսի գինը կարող է բարձրանալ 500-700 դրամով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ:
Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս փոփոխությունից հետո մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով: Սրա մեջ մտնում են ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ սպանդանոցային ծախսերը:
Այսպիսով, միսը կդառնա անհասանելի շքեղություն բնակչության ավելի մեծ զանգվածների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»