Դաղստանի ոստիկանությունում ստուգումներ են նշանակվել՝ ավանակի հետ ֆոտոսեսիայի համար. տեսանյութ
Մախաչկալայում ոստիկանության սպան ֆոտոսեսիա էր կազմակերպել՝ ավանակների մասնակցությամբ, որոնցից մեկին հեծնած նա տեսանկարվել էր: Շուտով տեսանյութը հայտնվել էր համացանցում և մեծ թվով դիտումներ արձանագրել:
Այժմ ոստիկանությունում ստուգումներ են նշանակվել՝ ոստիկանության սպայի ինքնությունը ճշտելու նպատակով:
Ներկայացնում ենք տեսանյութը: