211652_close_icon
views-count10763 դիտում article-date 20:20 03-10-2017

Դաղստանի ղեկավար է նշանակվել ծագումով ռուս, ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի հրաժարականը, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-41488505]BBC[/url]-ին: Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ Վլադիմիր Վասիլևը: Նա Դաղստանի ղեկավարի պաշտոնում նշանակված առաջին ռուսն է: Աբդուլատիպովի հրաժարականի մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ: Դեռևս սեպտեմբերի 27-ին Աբդուլատիպովը հաստատել էր, որ հրաժարականի դիմում է գրել՝ պատճառաբանելով տարիքը: Նշենք, որ նա 71 տարեկան է: Աբդուլատիպովին փոխարինող Վասիլևը 68 տարեկան է: Նա ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալ է: Համակարգից հեռացել է 1999թ-ին: Երբ Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նախագահն էր, Վասիլևը զբաղեցրել է նրա տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր