«Միլան»-ը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում է. տեսանյութ
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում «Միլան»-ը հաղթահարեց «Սասսուոլո»-ի արգելքը: «Ռոսոներիները» սեփական հարկի տակ մրցակցին հաղթեցին 2:1 հաշվով: Խաղավերջում հաղթական գոլը իր հաշվին գրանցեց հոլանդացի Նայջել Դե Յոնգը:
Հաջորդ փուլում Ֆիլիպո Ինձագիի սաները կհանդիպեն «Տորինո» - «Լացիո» զույգի հաղթողի հետ:
«Միլան» - «Սասսուոլո»`2:1
Գոլեր` Պացցինի 38', Դե Յոնգ 86' – Սանսոնե 64' (11մ)