2015 թ. առաջին ութ օրերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 77 երեխա
2015 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 77 երեխա: Մարտունու ծննդատանը ծնվել է 42, Գավառի բժշկական կենտրոնում` 16 , Սեւանի հիվանդանոցում` 11, Վարդենիսի հիվանդանոցում` 8 երեխա:
Ճամբարակի առողջության կենտրոնում եւ Վարդենիսի հիվանդանոցում Ամանորին ծնունդներ չեն գրանցվել:
19 տղա եւ 23 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 7 տղա եւ 9 աղջիկ` Գավառի բժշկական կենտրոնում, 5 տղա եւ եւ 7 աղջիկ` Սեւանի հիվանդանոցում, 4 տղա եւ 3 աղջիկ` Վարդենիսի հիվանդանոցում:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: