24-ամյա երիտասարդը Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ
24-ամյա Վարդան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունիսի 28-ից Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում սկսել է համատեղ ամուսնական կյանքով ապրել ակնհայտ 16 տարին չլրացած Ա. Սիմոնյանի հետ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Անչափահասի հետ սեռական հարբերությունը շարունակել է նաեւ Հայաստան վերդառնալուց հետո: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: