Հաքերային հարձակում՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության Twitter-յան էջի վրա
«Ամերիկացի զինվորներ, մենք գալիս ենք, զգուշացեք ԻԼԻՊ-ից»,-նման գրառում է հայտնվել երեկ երկոյան ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter-ի պաշտոնական էջում:
Հաղորդագրությունը թողել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանցահենները:
Ըստ տեղեկությունների՝ կիբերհանցագործները մեկ այլ հաղորդագրություն են թողել, որն իբրև թե բացահայտում է Հյուսիսային Կորեայում և Չինաստանում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Պենտագոնի պլանները: Բացի այդ, նույն էջում նշված են ԱՄՆ ԶՈՒ գեներալների անունները և նրանց բնակության հասցեները:
CENTCOM-ի աքքաունթն արգելափակված է, սակայն Google-ում հնարավոր է գտնել հաղորդագրության կրկնօրինակները:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնում հաստատել են հաքերային հարձակման փաստը: