211652_close_icon
views-count820 դիտում article-date 14:15 21-01-2015

Հաքերային հարձակման է ենթարկվել Le Monde թերթի Twitter-յան էջը

Ֆրանսիական Le Monde թերթի Twitter-յան էջը հաքերային հարձակման է ենթարկվել: Հայտնի է դարձել, որ պատասխանատուն Սիրիական էլեկտրոնային բանակն է: Թերթի էջին նրանք տեղադրել են «Ես Շարլին չեմ» կարգախոսը, ինչպես նաև բողոքել են միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայում տեղի ունեցող ավերածութունների դեմ: Էջում եղել են նաև կարգախոսներ և կոչեր՝ Պաղեստինի և Աֆրիկայի ժողովուրդների օգտին, որ սովից մահվան վտանգի առաջ են: Le Monde –ի ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակավոր անհասանելի դարձնել էջը: Մասնագետներին ավելի քան մեկ ժամ է պահանջվել կայքը վերականգնելու համար: Նախկինում թերթի էլեկտրոնային տարբերակների վրա շատ անգամներ են հարձակումներ եղել, փորձ է եղել նաև վիրուսներով կոտրել պաշտոնական կայքը և տեղադրել կարգախոսներ:

Նմանատիպ նյութեր