Mercedes-ը գաղտնազերծել է Mercedes AMG GLE 63 կուպեն. առաջին լուանկարները
Դետրոյթում կայանալիք միջազգային ավտոշոուի շրջանակներում Mercedes-Benz-ը կներկայացնի սպորտային AMG մասնաճյուղի կողմից լիցքավորած ամենահզոր ամենագնացը՝ GLE Coupe-ն, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում:
Դետրոյթի ավտոսրահում կներկայացվի Mercedes-AMG GLE 63 կուպեի ստանդարտ մոդիֆիկացիան, ինչպես նաև ավելի հզոր՝ «S» տառով տարբերակը:
Նոր մոդելը ստացել է հզորացված շարժիչ, արդիականացված տեխնոլոգիաներ, ագրեսիվ դիզայն և սպորտային շքեղ հարդարանք:
Ստանդարտ մոդելի 5,5լ ծավալով թվին տուրբո V8 շարժիչը 557 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ «S» տարբերակինը՝ 585:
Ներկայացնում ենք լուսանկարները: