211652_close_icon
views-count1004 դիտում article-date 17:45 29-12-2014

Գալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է. «Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:

Նմանատիպ նյութեր