Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցականում ասված է.
«Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։