Դատապարտյալների հիվանդանոցում 55-ամյա դատապարտյալ է մահացել
Դատապարտյալների հիվանդանոցում մահացել է 55-ամյա դատապարտյալ Վահե Հովնանյանը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Վահե Հովնանյանը դատապարտված էր 4 տարի 7 ամիս ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար:
Նրա մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տեղկություններով՝ մահացել է ինֆարկտից:


