Ռոբին վան Պերսին վնասվածք է ստացել
Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Twitter-ի էջը, թիմի հոլանցադի հարձակվող Ռոբին վան Պերսին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ կոճի վնասվածք է ստացել:
Այսօր Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստին հարկ կլինի բուժզննում անցնել, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը: